Առողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրել
«Այսուհետև մեր համագործակցությունը շարունակելու ենք արդեն նոր` ինստիտուցիոնալ, համակարգային ձևաչափով»,- առողջապահական ոլորտի հատկապես կրթական բաղադրիչի գործում կարևորելով «Ազգային բժշկական պալատի» գործունեությունը` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարությունի հայտնում են, որ «Ազգային բժշկական պալատի» նախագահ Նարեկ Վանեսյանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից առաջ նախարարն անդրադարձել է «Ազգային բժշկական պալատի» կողմից իրականացվող կրթական ծրագրերին , խոսել հանրային առողջապահության ոլորտի կադրերի և առողջապահության ոլորտի կառավարիչների պատրաստման ու վերապատրաստման գործում, ինչպես նաև սպորտային բժշկության ոլորտում պալատի կատարած աշխատանքների կարևորությունից:
2019 թվականից 22 000 բուժաշխատող է վերապատրաստվել պալատի տարբեր ծրագրերով, ԱՆ աջակցությամբ և ֆինանսավորմամբ Ղարաբաղից տեղահանված 1800 բուժաշխատողի համար կազմակերպվել են անվճար վերապատրաստման դասընթացներ, այս պահին պալատն ունի 100-ից ավելի կրեդիտավորված ՇՄԶ ծրագրեր ավագ և միջին բուժաշխատողների համար։
Առողջապահության նախարարություն - «Ազգային բժշկական պալատ» համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՊՏՀ և պալատի կողմից իրականացվող «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական ծրագրի 6-րդ սերնդի գերազանցությամբ ավարտած շրջանավարտները:
Նախարարը հետաքրքրվել է ստացած հետբուհական կրթության, գիտելիքների ու հմտությունների որակով:
Համագործակցության հուշագրի պաշտոնական ստորագրումից հետո ուղենշվել են առաջիկա անելիքները. օրակարգում բժիշկների հավաստագրման գործընթացն է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից