Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց
Ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի արդիականացման և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։
Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կնքած պայմանագրերի շրջանակներում իրականացվող ռազմական նշանակության ապրանքների մշակման ամբողջ գործընթացի նկատմամբ սահմանել որակի վերահսկողություն իրականացնող մարմնին, նրա իրավունքներն ու պարտականությունները։ Նախատեսվող կարգավորումները ուղղված են ռազմարդյունաբերական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացների թափանցիկության ապահովմանը, արտադրության տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության հնարավոր բարձրացմանը, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետ վերահսկմանը։
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է, որ ռազմական նշանակության գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու դեպքում (ՌՆ) սահմանվեն նվազ պայմաններ, ինչը բխում է վարչական իրավունքի համաչափության սկզբունքից և թույլ է տալիս տարբերակել բարձր և ցածր ռիսկային գործունեությունները։ Նախատեսվում է պարզեցնել գործող լիցենզիա ունեցող հայտատուի կողմից նոր գործունեության տեսակով զբաղվելու, այն ավելացնելու ընթացակարգը՝ հաշվի առնելով լիցենզիան ստանալու ընթացակարգի ժամանակ առաջադրված պայմաններին բավարարելու և դրական եզրակացություններ ունենալու հանգամանքը։ Սա ուղղված է վարչարարական բեռի նվազեցմանը, տեխնոլոգիական զարգացման արագ արձագանքման ապահովմանը, բիզնես միջավայրի բարելավմանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից