Մեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 24-25-ը:
Բացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
61 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու
21 դեպք՝ խարդախության,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
6 դեպք՝ հոգեկան ներգործության,
5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի իրացման,
2-ական դեպք՝ սպանության փորձի, շորթման, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, գույքին տիրանալու:
Բացահայտվել է ավազակության, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, դատական ակտը չկատարելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության, պետական սահմանն ապօրինի հատելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
2 դեպք՝ շորթման,
1-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 17 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 21 ավտովթար․ 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից