ԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ Փաշինյան
Հայկական ապրանքները ԵԱՏՄ գոտի արտահանելու հետ կապված խնդիրներին անդրադառնալով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հայ արտահանողների թիկունքում է, նրանց մղում է որոշակի գործողությունների։ «Այսինքն` տրանսֆորմացիոն մի շրջան ենք ապահովում, որպեսզի իրենք հանգիստ կարողանան նայել աշխարհին, տեսնել այն հնարավորությունները, գնահատել, գնալ բանակցել եւ լրացուցիչ լարվածության մեջ չլինել»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է նաեւ, որ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանը շատ սերտ եւ ակտիվ աշխատում է։ Նա շեշտել է, որ ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված` աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։
«Եթե դա չկա, նշանակում է ԵԱՏՄ չկա, եւ ԵԱՏՄ-ն հարցին պետք է հստակ պատասխանի` ինքը կա՞, թե՞ չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա, եւ մենք, այդ թվում որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ֊ որ թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ-ն։ Բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի` գիտեք ինչ, ես չկամ այլեւս, մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա»,- ասել է կառավարության ղեկավարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից