Ամենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերայիններից է, և դրա «սև» հատվածի դարաշրջանն ավարտվում է։
«ՀՀ-ում ոչ մի հեռախոս, որի օրինական ճանապարհով ներմուծված լինելը չի հավաստիացվի, չի աշխատելու։ Դրանով առավելագույնը կարելի կլինի ընկույզ կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք ինչ էլ անեն՝ «թռչեն վերև, իջնեն ցած, ջղայնանան, կատաղեն», այդ շուկան մեղմ ժպտում է և շարունակում իր գործը․․․
Վարչապետի խոսքով՝ այս քննարկումները սկսվել են մեկուկես տարի առաջ։ «Հիմնական խնդիրը հետևյալն է․ երբ բջջային հեռախոսը միացվի, քանի դեռ չի հավաստիացվել, որ այն օրինական ճանապարհով է ներմուծվել կամ պետության հետ հարաբերություններում չի հայտնվել «կանաչ գոտում», ապա այդ հեռախոսը ՀՀ-ում չպետք է աշխատի»,- շեշտել է նա։ Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ պետք է մտնի 2027 թվականի հունվարի 1-ից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից