Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կմասնակցի հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը։
Հավաքականի կազմում ընդգրկվել են Դավիդ Զոհրաբյանը («Կիլիկիա»), Գագիկ Ծառուկյանը («Շենգավիթ»), Արթուր Ասլիբեկյանը (ԲԿՄԱ, Ռուսաստան), Դմիտրի Հաջյանը («Պավլովսկի Պասադ», Ռուսաստան), Էթան Կազանչյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Ջիվան Դորյանը (ՀԲԸՄ, ԱՄՆ), Հովհաննես Կոստիկյանը (ԽՄՕՄՄ), Գևորգ Հայրապետյանը («Շենգավիթ»), Միխայիլ Պետրովը («Կրասնոյարսկիյ մարզադպրոց», Ռուսաստան), Էնթոնի Սարգսյանը («Փոլ Ջորջ Էլիտ», ԱՄՆ), Ալեքսանդր Աբրահամյանը («Միրաք»), Հովհաննես Օրդանյանը («Պատրիոտ»), Արամ Գևորգյանը (ԽՄՕՄՄ) և Ռաֆայել Գրիգորյանը («Միրաք»):
Գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին հավաքականում կօգնեն մարզիչներ Քրիս Չամքրտանյանը, Լևոն Սարմազյանը և Մխիթար Վարդանյանը։
Նախապատրաստվելով Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը՝ Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Առաջիկա օրերին թիմը կանցկացնի ինտենսիվ մարզումներ՝ սեփական հարկի տակ անցկացվելիք կարևոր մրցաշարին լավագույն մարզավիճակով մոտենալու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից