ԱՄՆ իշխանությունները քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը։ Այդ հարցով վարչակազմն աշխատում է Կոնգրեսի հետ, հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Գիտեմ, որ ամբողջ թիմն այժմ զբաղվում են այդ հարցի ուսումնասիրությամբ, քանի որ կան որոշ հանգամանքներ, որոնք պետք է ամերիկյան օրենսդրության պահանջներին համապատասխանելու համար հաստատվեն», - լրագրողներին Սպիտակ տանը ասել է Վենսը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ։
2019 թվականին Թուրքիային F-35-ների վաճառքը արգելափակվել էր պատժամիջոցների պատճառով։ Անցյալ տարվա մարտին Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել էր այդ հարցը։ Սպիտակ տունը հասկացրել էր, որ բաց են օդանավերի շուրջ բանակցությունների համար։
Արդեն դեկտեմբերին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է լիովին հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներից, որպեսզի ամերիկյան կործանիչներ գնելու հնարավորություն ստանա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից