Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի
Ղրիմում Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջը լիովին ավերվել է, կամուրջը «այլևս գոյություն չունի» հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերը:
«Դա օկուպանտների ռազմավարական ռազմա-լոգիստիկ զարկերակն էր։ Այն տրանսպորտային միջանցքի մի մասն էր՝ բեռները, ռեսուրսներն ու ռազմանյութական միջոցները երկու առանցքային ուղղություններով տեղափոխելու համար: Մեկը Ռուսաստանի տարածքից Ղրիմով՝ ապահովում էր հարավային ուղղությամբ զորքերի խմբավորմանը, մյուսը՝ թերակղզու ներսում, աջակցում էր Ղրիմի ռազմական ենթակառուցվածքների գործունեությանը», - ասվում է հայտարարությունում:
Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածները տեղի են ունեցել երկու փուլով։ Հունիսի 22-ի գիշերը դրոնները հարվածել են երկաթուղային գծերին՝ փլուզելով կամրջի հատվածներից մեկը։ Հաջորդ գիշերն անօդաչու թռչող սարքերը հարձակվել են կառույցի վերանորոգման սարքավորումների վրա՝ լրացուցիչ վնաս պատճառել կառույցի մնացած մասին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ