Ցուկերբերգը հանձնարարել է աշխատակիցների մի փոքր խմբի սկսել սմարթֆոնների համար համապատասխան հավելվածի մշակման աշխատանքները։ Հարթակը գործելու է տեսախաղի սկզբունքով, և օգտատերերը խաղադրույքների համար իրական փողերի փոխարեն օգտագործելու են խաղային միավորներ։ Պարբերականի զրուցակիցներից մեկը չի բացառել, որ ժամանակի ընթացքում կներդրվեն նաև իրական դրամական խաղադրույքներ։ Ընկերության ներսում նոր հավելվածը ստացել է Arena անվանումը. այն գործելու է Meta-ին պատկանող Facebook, Instagram և WhatsApp հարթակներից առանձին։ Meta-ն մտադիր է օգտագործել այս հարթակները՝ նոր բուքմեյքերական հավելվածը գովազդելու համար։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ նոր հավելվածի շուրջ աշխատանքը «փորձարարական է, սակայն առաջնահերթություն է ստացել»։ NYT-ն նշում է, որ ի վերջո հավելվածը կարող է այդպես էլ թողարկվել։
Ավելի վաղ The Wall Street Journal (WSJ) պարբերականը հայտնել էր, որ Polymarket բուքմեյքերական հարթակը հավելյալ վճարում է բլոգերներին, որպեսզի նրանք իրենց տեսանյութերում ցուցադրեն իբր թե ունեցած հաջողություններն ու մեծ շահումները՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար։ WSJ-ի տվյալներով՝ հարթակի մի շարք օգտատերեր տեսանյութեր են ձայնագրել այն մասին, թե ինչպես են խոշոր գումարներ շահել՝ խաղադրույք կատարելով այն բանի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվյալ ամսվա ընթացքում կարտասանի «Մաքդոնալդս» բառը։ Թերթը, սակայն, մատնանշում է, որ այդ խաղադրույքներից և ոչ մեկը իրական չի եղել։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով նմանատիպ տեսանյութերի քանակն ավելացել է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից