Ինչպես նշում է պարբերականը, թուրքական գանձարանն անմիջապես գագաթնաժողովի անցկացումից կստանա մոտ 60-62,5 միլիոն դոլարի եկամուտ՝ մասնակիցների հյուրանոցային կեցության և լոգիստիկայի հաշվին։ Հանդիպմանը սպասվում է դաշինքի անդամ 32 երկրների շուրջ 6 հազար պաշտոնական ներկայացուցիչների և կազմակերպությանը չանդամակցող 10 պետությունների առաջնորդների մասնակցությունը։ Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը կազմելու է 1,4 հազար մարդ, հայտնում է թերթը։ Բարձր մակարդակի հանդիպումը լուսաբանելու է արտասահմանյան լրատվամիջոցների շուրջ 2 հազար ներկայացուցիչ։ Ընդհանուր առմամբ, ինչպես կանխատեսում է թերթը, Անկարայի գագաթնաժողովի մասնակիցների և այցելուների թիվը կարող է գերազանցել 10 հազարը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի հիմնական ակնկալիքները կապված են ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) գծով դաշինքի երկրների հետ նոր պայմանագրերի կնքման հետ։ Պաշտպանական բյուջեները մինչև ՀՆԱ-ի 5%-ը բարձրացնելու դաշինքի երկրների որոշումը թուրքական ռազմական արդյունաբերության համար եվրոպական հսկայական շուկա է բացում՝ անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, զենքի և զինամթերքի այլ տեսակների հնարավոր մատակարարումների համար, գրում է Dünya-ն։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ գագաթնաժողովի արդյունքում թուրքական ՌԱՀ-ի համար էֆեկտը երեք տարվա ընթացքում կարող է կազմել շուրջ 3 միլիարդ դոլար։
Բացի այդ, փորձագետների կարծիքով, գագաթնաժողովի անցկացումը կարող է 20-30 բազիսային կետով նպաստել Թուրքիայի հնգամյա վարկային դեֆոլտի սվոպների (CDS) նվազմանը, ինչը պետական և մասնավոր հատվածների համար տարեկան 200-300 միլիոն դոլարով կնվազեցնի արտաքին փոխառությունների արժեքը։ Այս ֆոնին, երկարաժամկետ հեռանկարում օտարերկրյա ներդրումների ներհոսքը կարող է աճել տարեկան 1,5-2 միլիարդ դոլարով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամի պայմաններում Թուրքիայի դերը կրկին կարող է մեծանալ՝ իր տարածքով անցնող խողովակաշարերով դեպի Եվրոպա էներգակիրների անխափան մատակարարումների ապահովման շնորհիվ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից