Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում որոշում ընդունվեց Ամիրյան փողոցի անվանափոխության վերաբերյալ։ Նոր որոշման համաձայն՝ փողոցը կկրի Պապ թագավորի անունը։ Անվանափոխության նախաձեռնության հեղինակները նշել են, որ նպատակն է փողոցը կոչել հայոց թագավոր Պապի պատվին՝ ընդգծելով նրա դերը հայկական պետականության և անկախության պատմության մեջ։
Հատկանշական է, որ սա Ամիրյան փողոցի անվանափոխության առաջին փորձը չէ։ Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ 1991-1992 թվականներին, երբ Երևանում մի շարք փողոցներ ապասովետականացվում էին և վերանվանվում հայ պատմական ու ազգային գործիչների անուններով, առաջարկվել էր նաև փոխել Ամիրյան փողոցի անվանումը։ Այդ ժամանակ նախատեսվում էր այն վերանվանել Արշակունինենրի տոհմից Վռամշապուհ արքայի անունով։ Սակայն այդ անվանումը երկար չպահպանվեց, և կարճ ժամանակ անց փողոցը կրկին դարձավ «Ամիրյան»։
Իսկ ո՞վ էր Ամիրյանը
Ամիրյան փողոցը կրում էր լրագրող, հայ հեղափոխական գործիչ, բոլշևիկ Արսեն Ամիրյանի անունը։ Ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 10-ին, Բաքվում։ 1898 թվականին ավարտել է տեղի գիմնազիան։ 1899 թվականին ընդունվել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուսանողական հեղափոխական ելույթներին մասնակցելու համար 1902 թվականին հեռացվել է համալսարանից, տեղափոխվել է Բաքու։ 1902-1906 թթ. հարել է ՀՅԴ-ին։
1906 թվականին լույս է տեսել Ամիրյանի «Ժամանակն է սթափվելու», 1907 թվականին՝ «Դաշնակցության կրիզիսը» գրքույկները (Մրավյան ծածկանունով)։ Ռեակցիայի տարիներին ցարական ինքնակալության դեմ հանդես գալու համար բանտարկվել է։ 1910 թվականին բանտից դուրս գալուց հետո Ամիրյանն անցել է Բոլշևիկյան կուսակցության շարքերը, մասնակցել հեղափոխական շարժմանը և եղել Բաքվի կոմունայի ղեկավար գործիչներից մեկը, որոնց 1918 թվականին գնդակահարեցին։
Խորհրդային տարիներին Արսեն Ամիրյանը համարվում էր հեղափոխության հերոս, և նրա անունով անվանակոչվել էին բազմաթիվ փողոցներ ու հաստատություններ։ Այժմ, շուրջ մեկ դար անց, Երևանի կենտրոնի այս հայտնի փողոցը նոր անուն կունենա՝ Պապ թագավորի փողոց։
Top-news.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից