Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը ժամանակավորապես լքել է թիմի ճամբարն աշխարհի առաջնությունում. պատճառը մարզչի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունն է՝ մոր մահը։
Անվանի մասնագետը մեկնել է Ֆրանսիա՝ ներկա գտնվելու հուղարկավորության արարողությանը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն պաշտոնապես հաստատել և համաձայնեցրել է Դեշամի մեկնումը:
Սպասվում է, որ Դիդիե Դեշամը բաց կթողնի աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Նորվեգիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումը։ Այդ խաղում թիմի ղեկավարումը կստանձնի գլխավոր մարզչի օգնական Գի Ստեֆանը։
Ընթացիկ առաջնությունում Ֆրանսիայի հավաքականն արդեն տոնել է երկու վստահ հաղթանակ՝ առավելության հասնելով Սենեգալի (3-1) և Իրաքի (3-0) նկատմամբ։ Թիմն արդեն իսկ ապահովել է իր տեղը մունդիալի փլեյ-օֆֆում, իսկ ֆրանսիացիների և նորվեգացիների միջև կայանալիք առաջիկա դիմակայությունը կվճռի խմբում առաջին հորիզոնականի ճակատագիրը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից