Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգը
Հունիսի 23-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։
Բարեկամության խմբի նախագահն անդրադարձել է Հայաստանում կայացած միջազգային խոշոր միջոցառումներին, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին՝ խնդրելով դեսպանին մանրամասն խոսել դրանց մասին։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացմանը։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ու գրանցված արդյունքներին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին ու միջազգային դիտորդների եզրակացություններին։ Խոսել է Հայաստանում մայիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի մասին։ Առանձնացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսի 3-5-ին Հայաստան կատարած պետական այցը։ Կարևորել է այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի միչև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում մի շարք կարևոր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված Հայաստանի ջանքերը, ինչպես նաև ընդգծել «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանն ուղղված զարգացումները։
Դեսպան Խաչատրյանը սենատորների ուշադրությունն է հրավիրել հայկական ծագում ունեցող ապրանքատեսակների վրա տնտեսական սահմափակումների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով այդ հարցում ինչպես ԵՄ, այնպես էլ Ֆրանսիայի աջակցությունը։
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն ու անդամները վերահաստատել են Սենատի և բարեկամության խմբի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Դեսպանը պատասխանել է Սենատի անդամների հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից