Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Հունիսի 20-ից Գեղարքունիքի մարզից ամառային հանգստի ճամբար է մեկնել 303 երեխա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, դպրոցականները կհանգստանան Հանքավանի «Հասմիկ» և «Լուսաբաց» ճամբարներում՝ 2 հերթափոխով, 10-ական օրով։
Առաջին հերթափոխի հանգիստը մարզի տարբեր համայնքներից մեկնած 303 երեխայի համար կավարտվի հունիսի 29-ին, իսկ 2-րդ հերթափոխի ժամկետ սահմանվել է հունիսի 29-ից հուլիսի 8-ը։
Գեղարքունիքի մարզի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են մարզպետի աշխատակազմի և մարզի համայնքապետարանների կողմից։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրից օգտվում են զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ու անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված և ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից