Թուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք
IHA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի բնակավայրերում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարք: 200 կգ-ից ավելի կշռող սարքից մեկն անկումից հետո հրդեհվել է: Իրավապահ մարմինները հետաքննում են անօդաչու թռչող սարքերի ծագման երկիրը։
Սա Թուրքիայում դրոնների հայտնվելու առաջին դեպքը չէ: Հունիսի 14-ին մարտական անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Սև ծովի ափին գտնվող Կասպիշյու լողափում։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները տարհանել են լողափի հանգստացողներին և խստացրել անվտանգության միջոցառումները շրջակայքում:
Հինգ օր անց մեկ այլ ԱԹՍ է հայտնաբերվել թուրքական Չակրազ լողափում։ Երկու անօդաչու թռչող սարքի ծագումը ճշտվում է:
Մայիսին էլ թուրքական BirGün թերթը հաղորդել էր, որ դրոն է ընկել երկրի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքի փողոցներից մեկում: Ավելի ուշ Doğru Haber-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ խոցված անօդաչու թռչող սարքը պատկանում է Ուկրաինային։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից