QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն
Կատարը պատրաստվում է վերսկսել հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո։ Ինչպես հաղորդում է Արմենպրես գործակալությունը, այս մասին Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին։
Նրա խոսքով՝ Կատարն աշխարհում երկրորդ խոշորագույն հեղուկացված բնական գազի արտադրողն է և դադարեցրել է արտադրությունը մարտին՝ Ռաս Լաֆանի գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ «Մի քանի շաբաթվա ընթացքում արտադրությունը կվերադառնա բնականոն հուն, բացառությամբ վնասված օբյեկտի։ Մեր թիմերը մոբիլիզացվել են արդեն մի քանի շաբաթ։ QatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալուն, հենց որ նեղուցում իրավիճակը կարգավորվի», - ասել է վարչապետը։
Նա, սակայն, զգուշացրել է, որ պետական QatarEnergy-ն կվերացնի մարտին հայտարարված ֆորս մաժորը միայն այն ժամանակ, երբ «ընկերությունը տեսնի, որ լուծել է բոլոր խնդիրները, և շահագործումն անվտանգ է»։
Կատարի վարչապետը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև թեժ գծի ստեղծումը կարևոր է՝ Հորմուզի նեղուցի վերաբացմանը խոչընդոտող անօրինական գործող անձանց գործողությունները կանխելու համար։ Նրա խոսքով՝ «թեժ գծի նպատակն է ապահովել, որ ցանկացած նավ, որը ստանում է որևէ տեսակի սպառնալիք, ստուգվի Իրանի կողմից, և նավին թույլ տրվի անվտանգ անցնել: Ակնկալվում է, որ նեղուցով նավագնացությունը կվերադառնա պատերազմից առաջ եղած ցուցանիշին ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի 30-րդ օրը»։
Ալ- Թանին նշել է, որ Կատարը կդիմադրի նեղուցում վճարներ գանձելու Իրանի ցանկացած ծրագրի։ «Կատարի նման երկրի համար դա մեր միակ ջրային միջանցքն է։ Եթե իրանցիների կողմից առաջարկվում է մոդել, նրանք պետք է փաստարկեն գործը, և մենք պետք է քննարկենք այն։ Մենք չենք կարող ընդունել այնպիսի իրավիճակ կամ պայման, երբ մեր դարպասը դեպի աշխարհ վերահսկվում է», - նշել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից