Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- չի բացառվել կեղտի կուտակումը, արտադրվող սննդամթերքում մասնիկներ թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
- հատակի, պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար:
Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու վերջնաժամկետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից