ԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունել
ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմական լիազորությունները։ Փաստաթուղթը նախկինում մի քանի անգամ մերժվել էր Սենատի հանրապետական մեծամասնության պատճառով։
Բանաձևը պահանջում է, որ նախագահը կամ դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, կամ ստանա Կոնգրեսի առանձին թույլտվություն` ուժ կիրառելու համար, հաղորդում է CNN-ը։ Բանաձևն ընդունվել է 50 կողմ, 48 դեմ ձայնով։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, արդյունքի վրա ազդել է փաստը, որ հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Բիլ Քեսիդին քվեարկել են բանաձևի օգտին։ Դեմոկրատ Ջոն Ֆետերմանը քվեարկել է փաստաթղթի դեմ։
CNN-ի փոխանցմամբ՝ Սենատի որոշ դեմոկրատներ, այդ թվում՝ Թիմ Քեյնը, կարծում են, որ պատերազմական լիազորությունների մասին բանաձևի ընդունումն անհրաժեշտ է, նույնիսկ երբ ԱՄՆ-ն ստորագրել է փոխըմբռնման հուշագիրն Իրանի հետ և սկսել բանակցություններ Թեհրանի հետ` վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից