Արարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել է
Փոփոխություն է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» - «Ռիգա» (Լատվիա) դիմակայության տնային խաղի անցկացման վայրում: Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, հուլիսի 7-ին կայանալիք հանդիպումը տեղի կունենա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում: Խաղի սկիզբը նախատեսված է ժամը 20:00-ին:
Լատվիական ակումբի արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» որպես մրցակից կստանա «Ֆլորիանա» (Մալթա) - «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի հաղթողին:
Որակավորման առաջին փուլը չհաղթահարելու դեպքում հայկական թիմը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երկրորդ փուլում նրա մրցակիցը կլինի «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Կուոպս» (Ֆինլանդիա) զույգի պարտվողը: «Արարատ-Արմենիա» – «Ռիգա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից