Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ

Հայաստանում հետընտրական իրադարձությունների հավանականություն կա ոչ միայն քաղաքական-իրավական դաշտում, եթե հաշվի առնենք ՍԴ ներկայացված դիմումները, այլև քրեաիրավական դաշտում։ Իրավապահների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ մի շարք առանցքային գործիչներ, նրանց վերաբերյալ ընդունվում են նաև կոնկրետ որոշումներ։ Թեև դրանց հիմքում քրեական մեղադրանքներ ու գործեր են, բայց ընդդիմադիր դաշտում այդ գործողությունները կապում են ընտրությունների և քաղաքական իրավիճակի հետ։ Ներքաղաքական խնդիրներին արձագանքում է անգամ Մոսկվան։

Քրեական տարբեր գործերի շրջանակում իրավապահների ուշադրության կենտրոնում են քաղաքական մի շարք ուժերի ղեկավարներն ու անդամները։ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տանը մի քանի ժամ խուզարկություն է անցկացվել։ Իրավապահները հեռացել են՝ առգրավելով կանխիկ գումար և զարդեր։ Սաղաթելյանին հրավիրել են հարցաքննության։

«Այս պահին կարգավիճակ չունեմ, հարցաքննությունից հետո կպարզվի։ Որպեսզի պատկերացնեք, ԴԱՀԿ-ն նախընտրական շրջանում ամբողջությամբ ապօրինի պահանջ է ինձ ներկայացրել ու 2008 թ.-ից սկսած ընտանիքս, հարազատներս, ես ինչ ունենք-չունենք, կալանքի տակ են վերցրել»։

Հայաստանի քննչական կոմիտեից առանց քրեական վարույթի մասին մանրամասներ ներկայացնելու պարզաբանել են, որ կատարվում են քննչական և վարույթային գործողություններ։ Սեղաթելյանի տեղեկություններով՝ իրավապահներն իրենով հետաքրքրված են «ապօրինի գույքի բռնագանձման» գործի շրջանակում և օրվա խուզարկությունը ԴԱՀԿ-ն անցկացրել է դատական վճիռը չկատարելու հիմնավորմամբ։  

Պաշտոնական Մոսկվան, ի դեպ, շտապել է գնահատելու Հայաստանում ընթացող իրավական գործողությունները՝ դրանց տալով քաղաքական լայն ենթատեքստ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ճնշումների են ենթարկում քաղաքական այն գործիչներին և ուժերին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ գործակցության զարգացման օգտին:

«Պատասխանը դարձել է այն քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների համակարգային ուժեղացումը, որոնք նման արտաքին քաղաքական գծի կողմնակիցներն են։ Որոնք չեն ամաչում և չեն վախենում Ռուսաստանին անվանել ռազմավարական դաշնակից։ Նրանց խոստանում են «ջնջել» քաղաքական քարտեզից։ Նրանք իբր Կրեմլի գործակալներ են և ուղարկվել են, որպեսզի թույլ չտան հանրապետության անկախության ամրապնդումը»։

Զախարովան, ըստ ամենայնի, նկատի է ունեցել մի շարք գործիչների։ Քրեական նոր վարույթի շրջանակում, օրինակ, 2026 թվականի հունիսի կեսերին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին Ռոբերտ Քոչարյանին անձնական այցով երկրից մեկնելու նպատակով լքել Հայաստանը։ Ավելի ուշ՝ հունիսի 17-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության վերաբերյալ։ Քոչարյանի փաստաբանական թիմը վիճարկել է այդ որոշումը Վարչական դատարանում։ Բացի սրանից՝ Հայաստանի երկրորդ նախագահն անցնում է նաև «Մարտի 1»-ի գործով պաշտոնեական լիազորությունների չարաշահման շրջանակում։

Քրեական գործերով անցնում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր Սամվել Կարապետյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող տարբեր բիզնեսներ նույնպես իրավական խոշորացույցի տակ են․ անվավեր է ճանաչվել նրա «Շանգրի Լա» խաղատան` 2014 թվականին տրամադրված լիցենզիան, օրեր առաջ դատախազությունը գործընթաց է սկսել «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման հետ կապված: Երևանի քաղաքապետարանն էլ որոշել է միակողմանիորեն լուծել «Մուլտի վելնես» մարզահամալիրի կառուցապատման իրավունքի պայմանագիրը՝ ընկերությանը ծանուցելով մեկ ամսվա ընթացքում տարածքն ու շինությունը Երևան համայնքին վերադարձնելու մասին։

Ընդդիմադիր դաշտում այս բոլոր գործողությունները կապում են հետընտրական զարգացումների հետ։

Իշխան Սաղաթելյան․ «Ժամանակին «նորմալ» հոդվածներով էին գալիս, օրինակ` սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություն։ «Նորմալ» ասելով այդպիսի «վախենալու» հոդվածներով։ Հիմա եկել են դատարանի պահանջը չկատարելու հիմքով։ Սա ի՞նչ է նշանակում։ Իշխանությունը լավ գիտի, որ վստահության այս քվեով չի կարողանալու Սահմանադրություն փոխել, նոր տարածքներ հանձնել, ու այս շոուներն անելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի հետևյալ հարցին։ Երկու ամիս է այդ հարցը տալիս եմ՝ պատրա՞ստ է հայտարարել, որ Տիգրանաշենը չի հանձնելու, Հայաստանից նոր տարածքներ չի հանձնելու։ Թող այդ հարցին պատասխանի»։

Հայաստանի վարչապետը մինչդեռ համոզված է, որ Հայաստանի հանրությանն այլ հարց է հետաքրքրում, ինչի համար էլ հունիսի 7-ին մարդիկ քվեարկել են «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Ընտրություններից հետո վարչապետ Փաշինյանը բազմիցս ձևակերպել և բացահայտել է իր գլխավորած կառավարության քաղաքական հիմնական նպատակն ու առաջնային անելիքներից մեկը․

«Եռագլուխ մաֆիան» բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով․ նա չունի և չի ունենալու, և չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը, ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել «եռագլուխ մաֆիային», և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա։ Ի դեպ, այս խմբակից չենք մոռացել և չենք մոռանալու կալուգացու հիմնական մարիոնետավարին` Սերժին։ Այնպես որ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել` դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը»։

Հայաստանի վարչապետը մտավախություն չունի, որ այս գործողությունների հետևանքով խնդիրներ են առաջանալու Մոսկվայի հետ հարաբերություններում։ ՌԴ նախագահի հետ Հայաստանի վարչապետի՝ ապրիլի 1-ի հանդիպմանը Պուտինը բաց տեքստով խոսել էր հայաստանյան ընտրություններին կոնկրետ ուժերի մասնակցության հնարավորությունը  ապահովելու մասին։

Զախարովան, ի դեպ, քարոզչական մանիպուլյացիա է անվանել այն մեկնաբանությունները, թե Մոսկվան պատժում է Երևանին «անհնազանդության» համար։

Հայաստանի վարչապետն իր հերթին համոզված էր, որ ընտրություններից հետո հնարավորություն է ունենալու մեկնելու Մոսկվա և քննարկելու բոլոր կնճռոտ հարցերը, ինչպես ինքն էր ձևակերպում՝ «համբերատար, առանց ներվի»։ Մինչդեռ մոսկովյան այցի ժամկետը դեռ առկախված է, թեև ապրիլի 1-ի հանդիպմանը Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել էին հերթական բարձր մակարդակի հանդիպումն անցկացնել հունիսի երկրորդ կեսին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որոշակի տեղեկություն չկա։

armradio.am