Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզպետի, դեպարտամենտի, կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
«Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրու համար և վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը մեզ համար առաջնահերթություն է։ Յուրաքանչյուր փողոցի ընտրություն պետք է լինի հիմնավորված, աշխատանքների իրականացումն էլ՝ առանց թերացումների։ Անելիքներ շատ ունենք, պետք է աշխատենք անել հնարավորը տասնամյակներով կուտակված խնդիրներն արագ լուծելու համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարականով 2026-ին նախատեսվում է Գյումրիում 15 կմ ճանապարհահատվածի նորոգում, 2027-ի ճանապարհաշինական աշխատանքներն առավել ընդգրկուն են լինելու՝ կհիմնանորոգվի 25 կմ ճանապարհահատված։
«Մենք այժմ երկու խնդիր ունենք, նախ հստակեցնել ֆրեզավորմամբ նորոգվող ճանապարհահատվածները, այնուհետև քննարկենք և, ըստ առաջնահերթության, նախանշենք այն ճանապարհները, որոնք ամբողջապես կհիմնանորոգվեն 2027-ին, իսկ մինչ հաջորդ տարի, հիմնանորոգվելիք ճանապարհների կոմունիկացիաներն ամբողջապես պետք է վերականգնված լինեն, աշխատանքները պետք է այնպես կազմակերպել, որ հիմնանորոգված փողոցներում ասֆալտապատումից հետո խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Շիրակի մարզպետը՝ կարևորելով բոլոր կառույցների տեղեկատվության ամբողջացումն ու համագործակցված աշխատանքը։
Այնուհետև պատասխանատուները քննարկել են նորոգման ենթակա փողոցներում առկա հիմնախնդիրներն ու լուծման ենթակա հարցերը, յուրաքանչյուր փողոց դիտարկվել է առանձին։
Տվյալների ամբողջացումն ու վերջնական ճշգրտումներն իրականացվելու են առաջիկա օրերին՝ փաստաթղթային լիարժեք փաթեթ կազմելու և Կառավարության ղեկավարին ներկայացնելու նպատակով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից