ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքում այս պահին առկա են տեխնիկական խնդիրներ, ինչով պայմանավորված՝ որոշ ընկերություններ չեն կարողանում մուտք գործել համակարգ և ներկայացնել հաշվետվություններ։ Այդ մասիմ հայտնում են ԲՏԱՆ-ից:
«Խնդիրը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում է։
Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։
Քանի որ խափանումը կրում է բացառապես տեխնիկական բնույթ, այս ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունների նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չի կիրառվելու։
Խնդրի ամբողջական կարգավորումից անմիջապես հետո շտեմարանում առկա բոլոր ընկերությունները կստանան անհատական ծանուցումներ, հայտարարություն կհրապարակվի նաև նախարարության պաշտոնական հարթակներում։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրությունում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից