Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Բրյուսելում կայացած ԵՄ-Մոլդովա երկրորդ գագաթնաժողովում կոչ է արել եվրոպական կառույցներին արագացնել երկրի անդամակցության գործընթացը՝ օգտագործելով առկա «հնարավորությունների պատուհանը»։
Սանդուն վստահեցրել է, որ Քիշնևը պատրաստ է անհապաղ բացել բանակցությունների մնացած բոլոր կլաստերները և շեշտել է, որ անդամակցությունը պետք է հիմնված լինի բացառապես երկրի ձեռքբերումների և բարեփոխումների արագության վրա։
«Մենք պատրաստ ենք անմիջապես բացել մնացած բոլոր կլաստերները։ Եվ՛ Եվրոպական հանձնաժողովը, և՛ ԵՄ խորհուրդը հաստատում են, որ մենք պատրաստ ենք։ Սա մրցավազք է ժամանակի դեմ, բայց մենք մտադիր ենք հաղթել», - ասել է Սանդուն։
Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարները դրական են գնահատել Մոլդովայի առաջընթացը՝ ընդգծելով արագ տեմպերը պահպանելու անհրաժեշտությունը։
Բրյուսելում քննարկվում է հաջորդ փուլերի բացման հնարավորությունը արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, ինչը, ըստ նախագահ Սանդուի, կենսական նշանակություն ունի Մոլդովայի համար՝ Ռուսաստանի կողմից գործադրվող աննախադեպ ճնշումների պայմաններում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից