Իրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասին
Իրանն այսօր` հունիսի 23-ին, կրկին հայտարարել է, որ մտադիր է պահպանել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը՝ չնայած Վաշինգտոնի հայտարարությանը, որ Մերձավոր Արեւելքում պատերազմին վերջ դնելու շուրջ բանակցությունների շրջանակում կվերացվեն իրանական նավթի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, հայտնում է RFI-ն։
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խաղաղության բանակցությունների առաջին փուլն ավարտվել էին նախօրեին` Շվեյցարիայում։ Դրանք մեկնարկել էին լարված մթնոլորտում՝ կողմերի փոխադարձ սպառնալիքների ֆոնին։
Բանակցություններից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ այդ հանդիպումների ընթացքում «վերջնական համաձայնագրի համար ամուր հիմքեր են ստեղծվել»։
Իրանի գլխավոր բանակցողը` խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ըստ իրանական IRNA պետական գործակալության, այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմական վիճակին, եւ այդ ծովային ուղին շարունակելու է «կառավարվել» Իրանի կողմից։
Հորմուզի նեղուցով, որով սովորական պայմաններում անցնում է աշխարհի նավթի եւ հեղուկացված բնական գազի շուրջ 20 տոկոսը, մինչեւ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը գործում էր առանց վերահսկողության։
Սակայն, ըստ Ղալիբաֆի, «Հորմուզի նեղուցի կառավարումն այլեւս երբեք չի վերադառնա այն վիճակին, ինչ կար պատերազմից առաջ»։ Նա ընդգծել է, որ «Իրանը կկառավարի» այն։
Բացի այդ, Իրանը հայտնել է, որ Շվեյցարիայում ամերիկյան կողմի հետ համաձայնություն է ձեռք բերել անհապաղ ապասառեցնել իրանական սառեցված ակտիվներից 12 միլիարդ դոլարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից