ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Քուդս» ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին հայտարարել է, որ Իսրայելին պարտություն է սպասվում, եթե չհեռանա Հարավային Լիբանանից: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրան»:
«Եթե ձեր ոտքով չհեռանաք Լիբանանի հարավից, 2000 թվականը կկրկնվի, երբ ամոթով փախաք այս հողից։ Ընտրությունը ձերն է», - գրել է Քաանին սոցիալական ցանցերում։
2000 թվականի մայիսին Իսրայելը միակողմանի զորքը դուրս բերեց հարավային Լիբանանից, որը վերջ դրեց Իսրայելի կողմից տարածաշրջանի 18-ամյա օկուպացիային և ամրապնդեց «Հըզբոլլահի» դիրքերը Լիբանանում։
Հարավային Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունները կենտրոնական թեմա էին Շվեյցարիայում Պակիստանի և Կատարի միջնորդությամբ անցկացված ԱՄՆ-Իրան բանակցություններում։ Իրանը հայտարարել է, որ կհրաժարվի ԱՄՆ-ի հետ ապագա բանակցություններից և չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում։
Հետագայում, ըստ Պակիստանի և Կատարի միջնորդների հայտարարության, Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները համաձայնել են Լիբանանում խումբ ստեղծել այդ երկրում կոնֆլիկտային իրավիճակները կանխելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից