Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում
Պայթյուն է որոտացել Կատարի Ռաս-Լաֆան արդյունաբերական գոտում, որտեղ գտնվում է հեղուկացված բնական գազի արտադրության աշխարհի խոշորագույն կենտրոնը: Այս մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից: Հիսունչորս մարդ վիրավորվել է, 18-ը՝ անհետ կորած է համարվում, տեղում գազի արտահոսք չի հայտնաբերվել։
Տերմինալը շահագործող QatarEnergy ընկերությունը հայտնել է, որ միջադեպը տեխնիկական սխալի հետևանք է եղել, երբ աշխատակիցները փորձել են վերագործարկել համալիրը։ Այն մի քանի ամիս անգործության էր մատնվել մարտին Իրանի հրետակոծությունից հետո։
Վերլուծաբանները նշում են, որ Ռաս Լաֆանի պայթյունը կարող է խորացնել քաոսը համաշխարհային էներգետիկ շուկաներում՝ հաշվի առնելով, որ Կատարը մնում է աշխարհի ամենամեծ բնական գազի արտադրողներից մեկը։
Համալիրը ներառում է 14 արտադրական գիծ, ինչպես նաև մի քանի վերամշակող ձեռնարկություն և հեղուկ գազի արտահանման նավահանգիստ: Արդյունաբերական կլաստերը ապահովում է հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարման շուրջ 20% - ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից