ԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի կողմից Լիբանանի իրավիճակին հնարավոր միջամտության մասին խոսքերը սխալ են մեկնաբանվե, հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան։ «Մենք չենք ցանկանում վերադառնալ Լիբանանում Սիրիայի ռազմական միջամտության պրակտիկային, ինչպես դա եղել է անցյալում»,- ասել է Սիրիայի առաջնորդը «Ալ-Մեշհադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահը հայտնել է իր մտահոգությունը Լիբանանում հակամարտության վերաբերյալ՝ նշելով, որ Սիրիան կարող է դրական դեր խաղալ Բեյրութի հետ համակարգման շրջանակում։
Աշ- Շարաան հայտնել է Լիբանանի ճգնաժամի կարգավորման հարցում ակտիվ և կառուցողական դիրք զբաղեցնելու Դամասկոսի պատրաստակամությունը՝ իր նոր արտաքին քաղաքական կուրսի շրջանակում։
Նա նշել է, որ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների ընթացքում Լիբանանի իրավիճակը մի քանի անգամ քննարկվել է։ Աշ-Շարաայի խոսքով՝ նա Սպիտակ տան ղեկավարին ներկայացրել է իր պատկերացումները իրավիճակի վերաբերյալ։
Ավելի վաղ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն հայտնելով Լիբանանում Իսրայելի գործողություններից, հայտարարել էր, որ Սիրիան կարող է «Հեզբոլլահին» ավելի արագ և արդյունավետ կերպով վերջ տալ, քան` Իսրայելը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից