Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում
Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից ավելի քան 1 ժամ անց աղետի ազդանշան է տվել և անցել վայրէջքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Նշվում է, որ Boeing ինքնաթիռը Գյումրիից թռիչքը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 11։24։ Ավելի քան մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և իջել է մինչև 3000 մետր բարձրության վրա։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարելու Մախաչկալայի օդանավակայանում։
ՏԱՍՍ-ը, հղում անելով Flightradar-ի տվյալներին, գրում է, որ ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։
Նշվում է, որ ինքնաթիռը պետք է Մոսկվա հասներ տեղական ժամանակով ժամը 14։05-ին։
Ինքնաթիռը պատկանում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը, այն պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
«Վնուկովո» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ակնկալվում է, որ ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 16։45-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից