Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մշակույթ

Լաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Դաշնամուրային համերգաշար» երաժշտական նախագիծը, որը նպատակ ունի միավորելու տարբեր երկրների ճանաչված դաշնակահարների՝ ստեղծելով միջազգային երաժշտական երկխոսության ինքնատիպ հարթակ Երևանում։

Դաշնամուրային համերգաշարի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու համաշխարհային կատարողական արվեստը ներկայացնող անվանի մենակատարների մասնակցությամբ համերգային երեկոներ՝ հաղորդակցվելով դաշնամուրային արվեստի տարբեր դպրոցներին, ոճերին և երաժշտական մտածողություններին։

Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջի շրջանավարտ, դաշնակահարուհի և միևնույն ժամանակ մաթեմատիկոս Լաուրա Ֆառե Ռոսադան առանձնանում է տարբեր ոլորտների միջև մշակութային կապեր ստեղծելու իր բացառիկ ունակությամբ։

«Առասպել» խորագրով համերգային նախագիծն ու համանուն ալբոմը միավորում են դաշնակահարուհի Լաուրա Ֆառեի ավելի քան տասը տարվա հետազոտությունները, նվիրումն ու ստեղծագործական հանձնառությունը։ Ալբոմի վերնագիրն ինքնին հստակ ուղերձ է՝ բացահայտելու հայկական երաժշտության հնչյունային աշխարհը, որի հոգևոր և գեղագիտական հիմքը Կոմիտաս վարդապետի ստեղծագործական ժառանգությունն է։

«Առասպել» նախագծում նա անդրադառնում է Կոմիտասի առանցքային դերին հոգևոր ու ժողովրդական երաժշտության միաձուլման գործում՝ միաժամանակ ընդգծելով հայ կոմպոզիտորների կապը Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ստեղծագործողների հետ։

Հունիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք համերգին Լաուրա Ֆառեն հանդես կգա մենահամերգով։ Ծրագրում՝

Կոմիտաս՝ «Ես աղջիկ եմ», «Շուշիկի», «Ետ-առաջ» 7 պար շարքից
Դիմիտար Նենով՝ «Տոկատա»
Ալեքսանդր Սպենդիարյան՝ Էլեգիական երգ «Ղրիմյան պատկերներ» շարքից
Կլոդ Դեբյուսի՝ Պրելյուդ, Սարաբանդա և Տոկատա Pour le piano շարքից

Գայանե Չեբոտարյան՝ Պրելյուդ թիվ 6, Allegro, Պրելյուդ թիվ 4, Allegro grazioso, Պրելյուդ թիվ 1, Andante
Ալան Հովհաննես՝ Ժողովրդական երգ թիվ 12, «Խորհրդավոր սրինգ»
Առնո Բաբաջանյան՝ «Էքսպրոմտ»


Համերգի հաջորդ օրը՝ հունիսի 27-ին՝ ժամը 17:00-ին, դաշնակահարուհին կունենա դասախոսություն երաժշտության և մաթեմատիկայի մասին։

Երաժշտությունը մաթեմատիկայի ամենաինտուիտիվ դրսևորումներից մեկն է։ Սակայն, չնայած այս երկու գիտակարգերի միջև առկա կապերի հանդեպ աճող հետաքրքրությանը, դրանք հազվադեպ են ներկայացվում մանրամասն և հասկանալի կերպով։ Այս դասախոսության ընթացքում ներկաները հնարավորություն կունենան Լաուրա Ֆառե Ռոսադայի մեկնաբանությամբ բացահայտելու այդ զարմանահրաշ կապերից մի քանիսը՝ ուսումնասիրելով, թե ինչպես են երաժշտությունն ու մաթեմատիկան փոխլրացնում ու հարստացնում միմյանց։

Դասախոսության մուտքն ազատ է։