Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Ֆրանսիայի Անտոնի քաղաքում ավարտվել է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։
Մրցաշարի հաղթող են դարձել իտալացի սուսերամարտիկները (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել են մրցումների հյուրընկալողները՝ ֆրանսիացիները (2 ոսկի, 4 արծաթ, 2 բրոնզ): Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը թիմային ընդհանուր մեդալային հաշվարկում՝ նվաճելով մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Ռուս մարզիկները Ֆրանսիայում հանդես են եկել չեզոք կարգավիճակով:
Մրցաշարում ընդհանուր առմամբ խաղարկվել է պարգևների 12 հավաքածու:
Իտալացիները հաստատել են եվրոպական սուսերամարտի առաջատարների իրենց կարգավիճակը, իսկ ֆրանսիացիները բարձր արդյունքներով ուրախացրել են տեղի հանդիսատեսին: Ռուսական թիմն արժանապատիվ արդյունք է ցուցաբերել՝ հատկապես աչքի ընկնելով կանանց սուսերամարտում:
Ռուսաստանի թիմում հանդես էր գալիս հայազգի Յանա Եգորյանը, որը թիմային թրաթեքային (сабля) մրցումներում ոսկե մեդալ է նվաճել։ Եգորյանը նաև արծաթե մեդալ է նվաճել անհատական մրցաշարում:
Եվրոպայի առաջնությունն ի սկզբանե պետք է կայանար Էստոնիայում, սակայն հյուրընկալող կողմը հրաժարվեց առանց նախապայմանների ռուս մարզիկներին երկիր թողնել և երաշխավորել վիզաների տրամադրումը, ուստի մրցաշարը տեղափոխվեց Ֆրանսիա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից