Gen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունը
Բրիտանական «Resolution Foundation» վերլուծական կենտրոնի հետազոտության համաձայն՝ Z սերնդի ներկայացուցիչները (ծնված մոտավորապես 1997-2012 թվականներին) աշխատանքային կարիերայի սկզբում ավելի մեծ եկամուտներ են ստանում, քան նրանց նախորդած միլենիալները (1981–1996 ծնվածները)։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ 1990-ականների վերջին ծնվածների 24 տարեկանում ստացած իրական շաբաթական աշխատավարձը շուրջ 12 տոկոսով բարձր է, քան նույն տարիքում 1980-ականների վերջին ծնվածների դեպքում։ Ընդ որում, 2000-ականների սկզբին ծնված 24-ամյա երիտասարդներն ավելի շատ են վաստակում, քան 1950-ականներից հետո ծնված ցանկացած սերնդի ներկայացուցիչները նույն տարիքում։
Փորձագետների գնահատմամբ, միլենիալների ֆինանսական վիճակի վրա բացասաբար է ազդել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և դրան հաջորդած երկարատև աշխատավարձերի աճի դանդաղումը։ Իսկ Z սերունդը, հակառակը, վերջին տարիներին օգտվել է նվազագույն աշխատավարձի բարձրացումից, հատկապես 2016 թվականից հետո։
Միաժամանակ հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ դրական միտումը կարող է կարճատև լինել։ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով տնտեսական աճի դանդաղումը և գնաճային ճնշումները կարող են կրկին նվազեցնել իրական աշխատավարձերը։
Top-news.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից