Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։ Այս մասին գրել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Եթե Իսրայելի հանցագործությունները Լիբանանում շարունակվեն, ոչ մի բանակցություն այդ հարցերի շուրջ Իրանը չի վարի»,- աղբյուրի խոսքերը փոխանցել է գործակալությունը։
Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները։ Միջազգային լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ բանակցություններում առաջնային հարցը լինելու է Լիբանանում հրադադարի հաստատումը։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային ևս հայտարարել էր, որ առանց Լիբանանում հրադադարի հաստատման Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։
Լույս հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով ստորագրեցին Իրանի և Միացյալ Նահանգների միջև 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը։ Այն հրապարակվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական առաջատար ԶԼՄ-ների կողմից։
Փաստաթուղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Իրանը անհապաղ դադարեցնում են ռազմական գործողությունները «բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։
Տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են բանակցություններ անցկացնել և վերջնական համաձայնագրի հասնել ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից