Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 80-ամյակին և Բյուրականի աստղադիտարանի Առաջին բյուրականյան շրջահայության լուսաթիթեղների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում ընդգրկվելու 15-ամյակին:
Միջոցառմանը, որը կազմակերպվել է աստղադիտարանի հետ համագործակցաբար, մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների դիվանագետներ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Դավիթ Կարապետյանն իր խոսքում նշել է, որ վերոնշյալ հոբելյանները ոչ միայն ընդգծում են Հայաստանի՝ աստղագիտության և գիտական հայտնագործությունների ոլորտում ձեռք բերված ակնառու նվաճումները, այլև փաստում են մի ժառանգության մասին, որը հատել է ազգային սահմանները՝ նպաստելով մարդկության հավաքական գիտելիքի և մշակութային ժառանգության հարստացմանը։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է Բյուրականի աստղադիտարանի դերը՝ որպես հայկական գիտական մտքի և նվաճումների խորհրդանիշ, և նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարիներից աստղադիտարանում կատարված հայտնագործությունները փոխակերպել են տիեզերքի մասին մեր պատկերացումները և էական ներդրում ունեցել աստղագիտության զարգացման գործում։
Միջոցառման ընթացքում հյուրերը շրջայց են կատարել աստղադիտարանում՝ ծանոթանալով դրա պատմությանը, գիտական ձեռքբերումներին և աստղագիտական հետազոտություններին։ Մասնակիցներն այցելել են Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, աստղադիտակներ, ծանոթացել աստղադիտարանի գործունեությանն ու դիտողական գործիքներին, ինչպես նաև աստղագիտության ոլորտում միջազգային գիտական համագործակցության խթանման գործում Հայաստանի ներգրավածությանն ու նախաձեռնություններին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից