Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան
Լրագրողը հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները, որոնցում վերջինս կասկածի տակ է դրել Հայաստանում կայացած ընտրությունների լեգիտիմությունը։
Ալխաս Ղազարյանի խոսքով՝ պետք չէ չափազանց մեծ ուշադրություն դարձնել, թե որ երկրներից են հնչում նման հայտարարությունները։ Նա ընդգծեց, որ շատ երկրներից Հայաստանն արդեն ստացել է շնորհավորանքներ։
«Մենք գիտենք, թե ինչքան մեծ խումբ երկրներից արդեն ստացել ենք շնորհավորանքներ՝ նույնիսկ առաջին իսկ օրերից սկսած, և բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը»,-ասաց Ղազարյանը։
Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր դաշտն ունի իր գնահատականները ընտրությունների վերաբերյալ և պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Նրա խոսքով՝ պետք է սպասել, թե ինչ հայցեր կներկայացվեն և ինչ որոշումներ կկայացվեն։
«Ես կարծում եմ՝ այս գործընթացներն ավարտելուց հետո բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով»,-նշեց ՔՊ պատգամավորը։
Ղազարյանի գնահատմամբ՝ ընտրությունների նախորդ փուլում եղել են ընտրությունների արդյունքները ապալեգիտիմացնելու, ընտրակաշառքների միջոցով ընտրողների վրա ազդելու և ուղղորդված ընտրություն կազմակերպելու փորձեր։ Նա այդ գործողությունների պատասխանատվությունը վերագրեց ընդդիմադիր դաշտին։
Պատգամավորը շեշտեց, որ եթե իշխանության կողմից ընտրակեղծարարության նույնիսկ փոքր հիմք լիներ, հանրությունը կպայքարեր իր քվեի համար։
«Վստահ եղեք՝ եթե լիներ ընտրակեղծարարության ինչ-որ հիմք իշխանության կողմից, հրապարակները լցված կլինեին մարդկանցով, ովքեր կպայքարեին իրենց քվեի համար»,-ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականից հետո քաղաքացիներն օժտվել են ազատ ընտրելու իրավունքով, և այսօր իշխանությունը պատկանում է ժողովրդին։
«Ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը, և ժողովուրդն ընտրել է իր իշխանությունը»,-եզրափակեց ՔՊ պատգամավորը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից