ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Հունիսի 18-ի գիշերը Ռուսաստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների, գլխավոր թիրախ է դարձել Կապոտնյայում Մոսկվայի նավթավերամշակման գործարանը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է, որ մի քանի ԱԹՍ-ներ հասել են գործարանի տարածք: Ականատեսները հայտնել են խոշոր հրդեհի և առնվազն երկու ռեզերվուարների բռնկման մասին, քաղաքի վրա բարձրացել է թանձր սև ծուխ: Սա գործարանի վրա վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հարձակումն է․ նախորդը եղել էր հունիսի 16-ին:
ՌԴ իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքի մատույցներում և քաղաքի երկնքում խոցվել է շուրջ 180 անօդաչու:
ԱԹՍ-ների բեկորներն ընկել են «Սադովոդ» խոշոր շուկայի և «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տարածքում՝ առաջացնելով տեղային հրդեհներ:
Մոսկվայի օդանավակայանները (Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո, Ժուկովսկի) ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը. հետաձգվել է շուրջ 250 չվերթ: Փակվել են Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի (МКАД) որոշ հատվածներ:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի 17 շրջաններում ընդհանուր առմամբ 555 ուկրաինական անօդաչուի որսման և ոչնչացման մասին:
Ռոստովի մարզի Գուկովո քաղաքում անօդաչուները հարվածել են նավթաբազային: Հարձակման հետևանքով Գուկովոյում զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել են:
Հունիսի 17-ի երեկոյան և 18-ի գիշերը Բելգորոդի մարզում ԱԹՍ-ները հարվածել են Շեբեկինոյի արդյունաբերական գոտուն: Այրվել է խոշոր պահեստային համալիր:
Անօդաչուները Ռազդոլնոյե գյուղի մոտակայքում հարվածել են Հյուսիս-Ղրիմյան ջրանցքի երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներին. որոտացել է շուրջ 20 պայթյուն:
Մոսկվայի նավթավերամշակման գործարանն ապահովում է մայրաքաղաքային տարածաշրջանի բենզինի պահանջարկի մոտ 40%-ը և դիզելային վառելիքի մոտ 50%-ը: Նավթավերամշակման գործարաններին հասցվող պարբերական հարվածների պատճառով Ռուսաստանի մի շարք շրջաններում արդեն սկսել են սահմանափակումներ մտցնել լցակայաններում վառելիքի վաճառքի համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից