Երեկ նոր սկսել ենք, 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել: Այդ մասին Կառավարության նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Աշխարհագրությունը ըստ ծավալների հետևյալն է՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան»,- նշեց նա:
«Ես կարծում եմ, որ մենք խոսում ենք առաջին արտահանումների մասին, և համոզված եմ, որ մեր տնտեսվարողների գործընկերային հմտություններից է կախված, որ այդ ծավալները անխուսափելիորոն պետք է մեծանան»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարարը նշեց՝ սա միայն ջերմատնայինն էր: «Օրինակ՝ ծիրանն արդեն սկսել է արտահանվել, և 162 տոննա ծիրան ենք արտահանել, որը սրա մեջ չէր մտնում: Ընդ որում՝ ծիրանը, կարելի է ասել, երեկ նոր սկսել ենք. նոր-նոր սկսում է հասնել: Երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան»,- նշեց էկոնոմիկայի նախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից