ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
Հարթակի վերջնական հաշվարկի համաձայն՝ Մերձավոր Արևելքում 108 օր տևած հակամարտությունն ամերիկացի հարկատուների համար արժեցել է մոտավորապես 113,3 միլիարդ դոլար։
Վաշինգտոնը պաշտոնական տվյալներ դեռ չի հրապարակել։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի վրա վերջին գրոհների ժամանակ միայն զինամթերքի վրա Միացյալ Նահանգները ծախսել է 250 միլիոն դոլար։
Հարթակը հաշվել է այն միջոցները, որոնք անհրաժեշտ են անձնակազմը, տարածաշրջանում տեղակայված նավերը պահելու, ինչպես նաև այլ հարակից ծախսերի համար։ Հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է եղել Պենտագոնի՝ Կոնգրեսին ներկայացրած զեկույցի վրա, որում ասվում է, որ առաջին վեց օրն արժեցել է 11,3 միլիարդ դոլար, իսկ հետագայում ծախսերը կազմել են օրական 1 միլիարդ դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից