Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու դիմաց Թրամփը պահանջում է եվրոպացի դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցում. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինային և մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար, սակայն դրա դիմաց նա պահանջել է եվրոպացի դաշնակիցների օգնությունը Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում, Politico-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները: Նրանց խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը այս հայտարարությունն արել է G7 գագաթնաժողովի փակ բանակցությունների ժամանակ։
G7-ի առաջնորդները հստակեցրել են, որ պատրաստ են օգնել Հորմուզի նեղուցը մաքրելու հարցում, սակայն անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Politico-ի աղբյուրների խոսքով, ընդգծել է, որ ականազերծման համար նավեր ուղարկելը հնարավոր է միայն ԱՄՆ-ի պաշտոնական խնդրանքի և մյուս կողմերի, մասնավորապես՝ Իրանի և Օմանի համաձայնության դեպքում։
Չնայած այս հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «լավատես» է Թրամփի հետ բանակցություններից հետո: Politico-ն նշում է, որ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի վերջին հեռախոսազրույցից հետո եվրոպացի առաջնորդները մտահոգված էին, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ տարածքային զիջումներ կատարելու համար։
Սակայն ամերիկացի առաջնորդը անսպասելիորեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերականգնել խիստ պատժամիջոցները Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ: «Ռուսաստանը պետք է գործարք կնքի»,- ընդգծել է Թրամփը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից