Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է ընկերության նախկին տնօրենի կողմից հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս արդյունահանման ժամանակ հողը փչացնելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` հանքարդյունահանման աշխատանքների իրականացման արդյունքում թույլատրված տարածքներից դուրս հանքարդյունաբերական աշխատանքների ժամանակ արդյունահանված օգտակար հանածոյի հանված հողերի վերին շերտը մակաբացման ապարների հետ խառնված վիճակում ընկերության կողմից տեղադրվել է գյուղատնտեսական և անտառային նշանակության հողամասերում, ինչի հետևանքով դեգրադացիայի են ենթարկվել 9989 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության և 5534.41 քմ մակերեսով անտառային նշանակության հողեր:
Արդյունքում, պետությանը պատճառվել է 104 մլն 117 հզր 648 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գ.Շ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը):
Վերջինս այլ հանցանքի կատարման համար պատիժ է կրում ազատազրման վայրում:
Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է դրվել Գ.Շ.-ին պատկանող մի շարք անշարժ գույքերի վրա` ընդհանուր 95 մլն 646 հզր 725 դրամ շուկայականին մոտարկված արժեքով:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից