ԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին ծանոթանալու Իսրայելի խնդրանքը. Channel 12
Իսրայելը ԱՄՆ-ից պարզաբանումներ է խնդրել Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի դրույթների վերաբերյալ, սակայն մերժում է ստացել, հայտնում է Channel 12-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ Իսրայելը մինչ օրս չի տիրապետում ուրբաթ Շվեյցարիայում ստորագրվելիք համաձայնագրի բոլոր մանրամասներին, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրին և բարձր հարստացված ուրանի պաշարների վերացման հարցի լուծմանը:
Ավելին` Թել Ավիվը դեմ է իր զորքերի դուրսբերմանը Լիբանանից, ինչպես նախատեսված է հուշագրով, ընդգծել են հեռուստաալիքի աղբյուրները։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կիրակի հայտարարել էր, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանի անվտանգության գոտում։ «Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, մենք կհարձակվենք նրանց վրա մեր ամբողջ ուժով»,- հավելել էր նախարարը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից