Առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ տոն եւս՝ Նավասարդ
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պահպանել գոյություն ունեցող տոները՝ դրանք բերելով առավել պատշաճ և տրամաբանական կարգի:
Օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է օգոստոսի 11-ն ամրագրել որպես ազգային ավանդույթների, մշակույթի և հայերի միասնության օր: Տոնը լինելու է աշխատանքային: Ըստ հեղինակի՝ այն կնպաստի ազգային արժեքների տարածմանը և կխթանի Սփյուռքի հայրենակիցների ամառային այցերը Հայաստան:
Հեղինակի մեկ այլ առաջարկ ազգային փոքրամասնություններին վերաբերող տոնական կամ հիշատակի որոշ օրեր ոչ աշխատանքային սահմանելու մասին է:
Պատգամավորն առաջարկում է նաեւ ոչ աշխատանքային օրեր սահմանել կամ այլ լուծում գտնել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոների՝ Սուրբ Ծնունդ եւ Աստվածհայտնություն, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի եւ Խաչվերացին հաջորդող մեռելոց-հիշատակի օրերի դեպքում:
Երեւանի օրվա նմանությամբ առաջարկվում է սահմանել նաեւ մարզերի տոնական օրեր՝ հաշվի առնելով նաեւ բնակլիմայական պայմանները: Հեղինակը կարծում է, որ այսպիսի տոները կնպաստեն ներքին զբոսաշրջության զարգացմանը:
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել ներկայացված օրինագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք հեղինակը կդիտարկի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից