Ապրանքանիշի երկրպագուների համար գլխավոր նորությունն այն է, որ ավտոմեքենաները ստացել են լիովին նոր V8 բենզինային շարժիչ՝ ավելի քան 600 ձիաուժ հզորությամբ։
Վերջին տարիներին շատ արտադրողներ ակտիվորեն անցնում են հիբրիդների և էլեկտրամոբիլների, սակայն AMG-ն որոշել է պահպանել իր հայտնի ութմխոցանի շարժիչները։ Ավելին, նոր շարժիչը դարձել է ավելի հզոր, ավելի տնտեսող և պետք է վարորդին ղեկին ավելի շատ էմոցիաներ պարգևի։
Թարմացված մոդելների կապոտի տակ տեղադրված է չորսլիտրանոց V8 շարժիչ՝ երկու տուրբինով, որը զարգացնում է 604 ձիաուժ։ Լրացուցիչ նրան օգնում է փոքր հիբրիդային համակարգ, որը կարճ ժամանակով արագացման ընթացքում կարող է ավելացնել ևս 23 ձիաուժ։
Չնայած տպավորիչ չափերին՝ երկու քրոսովերներն էլ ունակ են 100 կմ/ժ արագության հասնել չորս վայրկյանից պակաս ժամանակում։ Առավելագույն արագությունը հասնում է 280 կմ/ժ-ի։
AMG-ի ինժեներներն աշխատել են նաև ավտոմեքենայի բնավորության վրա։ Նոր շարժիչը պետք է ավելի արագ արձագանքի գազի ոտնակի սեղմմանը, ավելի սահուն աշխատի և ավելի արտահայտիչ ձայնով ուրախացնի սեփականատերերին։ Դրա համար արդիականացվել է արտանետման համակարգը, որը ավտոմատ կերպով փոխում է շարժիչի հնչողությունը՝ կախված երթևեկության ռեժիմից։
Բացի այդ, թարմացվել են կախոցը և թափքի կայունացման համակարգը։ Սա օգնում է ծանր քրոսովերներին ավելի վստահ անցնել շրջադարձերը և կառավարումը դարձնում է ավելի սպորտային։
Փոխվել է նաև ավտոմեքենաների արտաքին տեսքը։ GLE 63-ն ու GLS 63-ը ստացել են ռադիատորի նոր ճաղավանդակ, ավելի ագրեսիվ առջևի բամպեր և թարմացված լուսատեխնիկա։ Անվահեծերի չափսն այժմ հասնում է 22 դյույմի՝ GLE-ի դեպքում, և 23 դյույմի՝ GLS-ի դեպքում։
Փաստորեն, Mercedes-AMG-ն շուկային միանգամայն հասկանալի ազդակ է հղում. չնայած էլեկտրիֆիկացման դարաշրջանին՝ հզոր բենզինային ավտոմեքենաների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Իսկ լեգենդար V8-ը դեռևս չի պատրաստվում հեռանալ բեմից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից