Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային-երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» երիտասարդական մշակութային ծրագիրը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի շրջանակում:
Ծրագրի նպատակն է նպաստել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը՝ ժամանակակից երաժշտական գործիքավորման միջոցով նոր շունչ հաղորդելով վիճակի երգերին և ավետիսներին։
Առանձնակի ուշադրություն է դարձվել ուդ երաժշտական նվագարանին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։
Ծրագրի շրջանակում համադրվել են ավանդական երաժշտական ժառանգությունը և ժամանակակից ստեղծագործական մոտեցումները՝ ապահովելով դրա կենսունակ շարունակականությունը և նոր սերնդի համար առավել հասանելի ու ընկալելի ներկայացումը։ Ուդը դարձել է ծրագրի առանցքային երաժշտական գործիքը՝ որպես հայկական ազգային հնչյունների խորհրդանիշ, որի միջոցով վերաիմաստավորվել և ներկայացվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումները՝ վիճակի երգերն ու ավետիսները։
Ծրագրի ընթացքում ստեղծագործական խումբը հանդես է եկել հինգ համերգային ծրագրով՝ Գյումրի, Սևան, Արթիկ և Ախուրյան համայնքներում՝ ներգրավելով տեղական համայնքների բնակիչներին և երիտասարդներին։
Համերգները նպաստել են ազգային երաժշտարվեստի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և մշակութային ժառանգության արժևորմանը։
«Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը միտված է նաև Գյումրու երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը՝ նորարարական և մասնակցային մշակութային միջավայրերի ձևավորման միջոցով։
Երիտասարդական ներուժի ակտիվ ներգրավմամբ իրականացվող ծրագիրը նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակության ամրապնդմանը և փոխանցմանը ապագա սերունդներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից