ՍԱՏՄ-ն հերքել է Հայաստանից Ուկրաինա արտահանված բեռի վերադարձի մասին լուրերը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է հունիսի 15-ին հայկական կայքերից մեկի տարածած այն լուրերին, թե իբր Ուկրաինան ետ է ուղարկել հայկական պղպեղով բեռնված բեռնատարը, որովհետև «պղպեղում միջատ է հայտնաբերվել», մասնավորապես՝ թրիփս։ ՍԱՏՄ-ն հերքել է տարածված լուրը` շեշտելով, որ Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել։
«Հայաստանից Ուկրաինա արտահանված բուսասանիտարական ենթահսկման որևէ բեռ չի վերադարձվել, Ուկրաինայի լիազոր մարմնից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բեռների անհամապատասխանության վերաբերյալ որևէ գրություն կամ ծանուցում չի ստացել: Չի ստացվել նաև ահազանգ տնտեսավարողներից: Լրատվամիջոցին առաջարկում ենք հրապարակել իր «տեղեկությունների» աղբյուրը, եթե, իհարկե այն կա: Այլ լրատվամիջոցների հորդորում ենք չտարածել չճշտված ու կեղծ տեղեկատվություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից