ԱՄՆ ՌՕՈՒ B-52-ի աղետից զոհվել է 8 մարդ
Ութ մարդ է զոհվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing B-52 Stratofortress ինքնաթիռի վթարի հետեւանքով։ Աղետը տեղի է ունեցել Կալիֆորնիայի հարավում գտնվող Edwards Air Force Base ռազմաբազայից օդանավի օդ բարձրանալուց անմիջապես հետո, հայտնել են ռազմակայանի ներկայացուցիչները։
Ինքնաթիռը կատարում էր ծրագրված փորձնական թռիչք։ Վթարից հետո երկինք է բարձրացել սեւ ծխի մեծ սյուն, հայտնում է BBC-ին։
«Այսօր Էդվարդսի ռազմաբազայում տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն, եւ մենք կորցրեցինք ութ հրաշալի ամերիկացիների»,- լրագրողներին ասել է գնդապետ Ջեյմս Հեյզը` նշելով, որ անձնակազմը բաղկացած էր զինծառայողներից, պետական քաղաքացիական աշխատակիցներից եւ կապալառուներից։
Նրա խոսքով՝ Boeing B-52 Stratofortress-ը մասնակցում էր ռազմակայանի ռադիոլոկացիոն միջոցների արդիականացման ծրագրին։
Աղետի պատճառը դեռպարզ չէ, դրա համար կպահանջվի մոտ 30 օր։ Լրացուցիչ ուսումնասիրությունները կարող են տեւել ավելի քան վեց ամիս, հավելել է Հեյզը։
Boeing B-52 Stratofortress-ը ԱՄՆ զինված ուժերում օգտագործվում է 1950-ականներից։ Մինչեւ 15 կմ բարձրության վրա թռչելու ունակ այս մեծ ռմբակոծիչի բեռնատարողությունը մոտ 35 տոննա է, այն կարող է տանել հարյուրավոր սովորական ռումբեր եւ 32 միջուկային թեւավոր հրթիռ։
Այս ռմբակոծիչը կարող է լիցքավորվել օդում, ինչի շնորհիվ այն ունի անսահման հարվածային հեռահարություն։ Սա ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ստեղծել «միջուկային հովանոց» Սառը պատերազմի ժամանակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից