ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 57 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ հետևելու քննական գործընթացին:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննության մեկնարկից առաջ նախարարի տեղակալը շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ առաջին, թե երկրորդ անգամ են մասնակցում քննությանը, ինչ արդյունքներ են գրանցել, մասնագիտական ինչ կողմնորոշում ունեն: Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել դիմորդներին:
Նշյալ քննական կենտրոնում քննություն է հանձնում շուրջ 110 դիմորդ:
Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ:
Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից. այս փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։
Համաձայն ԳԹԿ-ի ներկայացրած տվյալների՝ հիմնական փուլում հայտագրված ամենաշատ դիմորդները քննություն են հանձնում անգլերենից՝ 5757, այնուհետև մաթեմատիկայից՝ 5467, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 4232 դիմորդ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից