Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը
Visa-ն եւ OpenAI-ն հայտարարել են ռազմավարական համագործակցության մասին, որի նպատակն է Visa վճարումներ գործակալային առեւտրում հնարավորինս անվտանգ դարձնել՝ ապահովելով անխափան եւ վստահելի վճարումներ OpenAI-ի հարթակներում: Ընկերությունները հայտարարությունն արել են Սան Ֆրանցիսկոյում կայացած Visa Payments Forum-ում:
Համագործակցության շրջանակում Visa-ն ԱԲ-ին կտրամադրի իր գլոբալ ցանցը, հավաստագրման հնարավորությունները եւ անվտանգության ենթակառուցվածքը։
Վրաստանում Visa-ի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Visa-ի վճարային հնարավորությունները կինտեգրվեն OpenAI-ի փորձառությունների մեջ՝ մշակողներին եւ վաճառողներին տալով գործակալների կողմից նախաձեռնված Visa վճարումներն ընդունելու պարզեցված միջոց:
«ԱԲ-ն առեւտուրը կփոխակերպի ավելի խորապես, քան երբեւէ արել են ինտերնետը կամ բջջային տեխնոլոգիաները,- ասել է Visa-ի ապրանքային եւ ռազմավարական զարգացման գծով գլխավոր տնօրեն Ջեք Ֆորեսթելը: - Քանի որ ԱԲ գործակալները դառնում են տնտեսության ակտիվ մասնակիցներ, Visa-ի նպատակն է ապահովել, որ գործարքները լինեն վստահելի, անվտանգ եւ անխափան: Հենց այդպիսի ենթակառուցվածք ենք մենք կառուցում OpenAI-ի նման գործընկերների հետ»,- շեշտել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից