Լեհաստանում սպանվել է ռուս նկարիչ եւ ակցիոնիստ Սեմյոն Սկրեպեցկին
44-ամյա Ռուսաստանի քաղաքացուն երկուշաբթի առավոտյան գնդակահարել են Լեհաստանի Բյալա-Պոդլյասկա քաղաքում (Բելառուսի սահմանից մոտ 40 կմ հեռավորության վրա) գտնվող ավտոկայանատեղիում, հայտնում է wPolsce24-ը։
Բելառուսական DzikMedia տվյալներով՝ սպանվածը «ծաղրանկարիչ Սեմյոն Ս-ն» է։
Ոստիկանությունը կրակոցից հետո փակել է քաղաքի փողոցները։ Ենթադրյալ մարդասպանը ձերբակալվել է Բյալա-Պոդլյասկայի Բելառուսի հյուպատոսարանի մոտակայքում։ Կրակոցներից հետո նա վազել էր այդ ուղղությամբ։ Ոչ պաշտոնական տվյալներով, ըստ գրում է wPolsce24-ի, ձերբակալվածը Բելառուսի քաղաքացի է։
Սեմյոն Սկրեպեցկին հայտնի էր Ռուսաստանի նախագահի՝ Վլադիմիր Պուտինի, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, ինչպես նաեւ ռուսական քաղաքական գործիչների` այդ թվում Ալեքսեյ Նավալնիի ծաղրանկարներով։
2021 թվականին նա տեղափոխվել էր Լեհաստան՝ հետապնդումներից խուսափելու համար։ 2026 թվականի հունիսի 12-ին` Ռուսաստանի օրվա առթիվ, նա ակցիա էր իրականացրել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան առջեւ։ Սկրեպեցկին տրեխներով եւ ռուսական դրոշով երգում էր «Սոլնյշկո կռուգ» մանկական երգը վերամշակված տարբերակով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից