Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ «Այս անգամ ուկրաինական հեռահարության ազդեցությունը զգացվել է Մոսկվայի տարածաշրջանում։ Վնասվել է նավթավերամշակման գործարանը՝ 500 կմ հեռավորության վրա»,- գրել է նա Telegram-ում՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ երեւում է թռիչքը, պայթյունը եւ Կապոտնայում գտնվող գործարանի հրդեհը։ Ըստ նրա` Ռուսաստանին պետք է ստիպել ավարտել պատերազմը։
Ավելի վաղ` Մոսկվայի քաղաքապետն էր հայտնել, որ Ռուսաստանի մայրաքաղաքը գիշերը ենթարկվել է առնվազն 60 ԱԹՍ-ի հարձակման, որոնցից «մեկի հարվածից վնասվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի օբյեկտը Կապոտնայում, որտեղ հրդեհ է բռնկվել»։
Մոսկվայի նավթավերամշակման գործարանը մայիսի 17-ին արդեն ենթարկվել էր ուկրաինական անօդաչուների հարձակման։ Այն ժամանակ վիրավորվել էր 12 մարդ։
Սոբյանինը հայտնել է, որ այս գիշերվա հարձակման արդյունքում տուժածներ չկան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից