Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Կիպրոսի Հանրապետության համալսարանները 2027-2028 ուսումնական տարվա համար մի շարք կրթաթոշակներ են առաջարկում ՀՀ քաղաքացիներին։
Կրթաթոշակներն առաջարկվում են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի, ինչպես նաև հունարեն լեզվի ուսումնառության համար։ Ծրագրերը վերաբերում են տարբեր ակադեմիական ուղղությունների, այդ թվում՝ հունարեն, հունագիտություն և բյուզանդագիտություն, բիզնեսի կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ, համակարգչային գիտություն, ճարտարագիտություն, բնական գիտություններ, արվեստներ, դիզայն և այլ ոլորտներ։
Կրթաթոշակները տրամադրվում են Կիպրոսի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, այդ թվում՝ University of Cyprus, Frederick University, University of Nicosia, The American University of Cyprus։ Կախված բուհից և ծրագրից՝ կրթաթոշակները կարող են ներառել ուսման վարձի ամբողջական կամ մասնակի ծածկույթ։
ՀՀ քաղաքացիներին տրամադրվելիք կրթաթոշակների որակավորման չափանիշների, ուսումնական ոլորտների, դիմելու ժամկետների և կոնտակտային տվյալների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից ներկայացված փաստաթղթում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից